Վրաստանում գնաճը կազմել է 1,9 տոկոս
2024 թվականին Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 1,9 տոկոս, իսկ դեկտեմբերյան գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 0,7 տոկոսի մակարդակում,- հայտնում է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին բանջարեղենը թանկացել է գրեթե 16 տոկոսով, շաքարավազը և այլ քաղցրավենիք՝ 7 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքները՝ 5 տոկոսով։ 5 տոկոսով թանկացել է նաև ձուկը, մեկ տոկոսով` միսը և մսամթերքը։
2024 թվականին, 2023 թվականի համեմատ, մրգի և կաթնամթերքի գները գրեթե չեն փոխվել։ Ինչ վերաբերում է 2025 թվականի կանխատեսմանը, ապա պետբյուջեի օրենքում ներառված է մեկ տոկոս գնաճ, որը ցածր է Ազգային բանկի երեք տոկոս նպատակային ցուցանիշից։