Նախորդ տարի շոկոլադի հիմնական ներմուծողը Ռուսաստան էր
Վրաստանում շոկոլադի ներմուծումը շարունակում է աճել։ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին երկիր ներմուծվել է 90.057 միլիոն դոլարի շոկոլադի պատրաստի արտադրանք, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2009 թվականից ի վեր։ (Այս տվյալները հասանելի են հենց այդ տարեթվից՝ ըստ Վրաստանի 0վիճակագրական ծառայության արտաքին առևտրի պորտալի): Համեմատության համար, 2009 թվականին երկիր ներմուծվել էր 34.642 միլիոն դոլարի շոկոլադ, իսկ 2023 թվականի հունվար-նոյեմբերին՝ 76.252 միլիոն դոլարի։
Ինչ վերաբերում է ներմուծող երկրներին, ապա 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, ինչպես նախորդ տարիներին, ներմուծված շոկոլադի մեծ մասը Ռուսաստանից էր։ Նախորդ տարի Ռուսաստանից ներմուծվել է 25.553 միլիոն դոլարի շոկոլադ, ինչը ընդհանուր ներմուծման 28.4%-ն էր։
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին շոկոլադի ներմուծումը ըստ երկրների՝
Ռուսաստան - 25.553 միլիոն դոլար
Ուկրաինա - 14.834 միլիոն դոլար
Թուրքիա - 11.460 միլիոն դոլար
Լեհաստան - 6.711 միլիոն դոլար
Խորվաթիա - 6.653 միլիոն դոլար
Բացի այս երկրներից, 2024 թվականին շոկոլադ է ներմուծվել նաև Բելգիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հայաստանից և այլ երկրներից։