Մարտի 21-ին Վրաստանում նշվում է լրագրության օրը
1819 թվականին մարտի 21-ին, այս օրը լույս է տեսել առաջին վրացալեզու պարբերականը՝ «Վրաստանի թերթ»-ը: Ուստի, մարտի 21-ին Վրաստանում նշվում է լրագրության օրը:
Վրաց լրագրողների ֆեդերացիան և Թբիլիսիի պետական համալսարանը 1993 թվականի մարտի 21-ին համատեղ սահմանել են վրացական լրագրության օրը։
Վարչապետը շնորհավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական ժուռնալիստիկայի օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել լրագրողներին կատարած աշխատանքի համար։
«Սա ձեր օրն է. Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աշխատանքի համար: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում մասնագիտական կարիերայում։ Ցանկանում եմ ձեզ խաղաղություն և ամենայն բարիք մաղթել»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։