Լուրեր
Չնայած զգուշացմանը, Ախալցիխեում բանկի մոտ կրկին մարդկանց բազմություն է
Երկրորդ օրն է, ինչ Ախալցիխեի «Լիբերթի բանկի» մոտ մարդկանց բազմություն է: Քաղաքացիները, հիմնականում հասակավորները, ստիպված են հերթ պահել և սպասել:
Մարտի 16-ին, Սամցխե-Ջավախքի նահանգապետը «9-րդ ալիքի» մոտ ասում էր, որ թոշակների հերթերից խուսափելու համար, ինքնակառավարման մարմիններին տրվել են համապատասխան ցուցումներ:
Քաղաքացիների միջև հեռավորության պահպանելը հանձնարարված է տեղական ինքնակառավարման մարմիններին և «Վրացական երազանքի» ակտիվիստներին:
Ամբողջ օրը փորձում ենք կապնվել տեղական վարչության հետ: Սակայն ապարդյուն:
Հերթը՝ մարտի 30-ին:
გააზიარეთ :