«Ու՞ր ենք գնում, Եվրոպա այս օրենքով, այս օրենքը եվրոպական հանձնարարական է»
Ու՞ր ենք գնում, Եվրոպա այս օրենքով, այս օրենքը եվրոպական հանձնարարական է- այս մասին ասել է մեծամասնության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։ Նրա խոսքով, «թափանցիկությունը փոխարինվում է անթափանցիկությամբ, կառավարությունը պարտավոր է իր խոսքն ասել»։
«Մենք ասել ենք, որ օրենքից հետ չենք կանգնելու, ասել ենք, որ ցանկացած իշխանություն, որն իր ասածից հետ կկանգնի, կկորցնի իշխանությունը, թանկ է լինելու, բայց մյուս կողմից պետք է մի պայման կատարվի, որը չի կատարվել: Իիրավիճակը վատթարացավ։ Ամեն դեպքում, երբ թափանցիկությունը փոխարինվում է անթափանցիկությամբ, կառավարությունը պարտավոր է իր խոսքն ասել»,- ասել է Մդինարաձեն։
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանին։
«Ես անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Դաննիգանին, քանի որ, ի տարբերություն նախորդ դեպքի, տեսեք, թե ինչ չափված հայտարարություն է արել մեր բարեկամ երկիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մարդիկ փողոցում էին, իհարկե, մարդիկ փողոցում էին, բայց ի տարբերություն անցյալ տարվա, դա բացարձակապես չափված հայտարարություն է»,- ասել է Մդինարաձեն։
Նա նաեւ հորդորեց հանրությանը ֆուտբոլին ու ֆուտբոլիստներին չներքաշել քաղաքականության մեջ։
«Ինչ վերաբերում է երեկ ֆուտբոլի մասին միտումնավոր տարածված ստերին, կոչ եմ անում բոլորին, մենք էլ ենք այդպես վարվելու՝ այդ տղաներին ու Վրաստանի հավաքականին քաղաքական կռվի մեջ մի ներքաշեք»,- ասել է Մդինարաձեն