Հարսանիքների թամադա, լավագույն նարդի խաղացող Լիդա Պողոսյանը
18:04 / 21.06.2022
68-ամյա Լիդա Պողոսյանն ապրում է Ախալցիխեի Ծղալթբիլա գյուղում: Այնպես, ինչպես համագյուղացիների, Լիդայի առավոտն էլ սկսվում է վաղաժամ: Մինչ արևելքը, խնամում է հողատարածքը, կաթը տեղավորում, պատրաստում պանիր, տունը մաքրելուց և ճաշը պատրաստելուց հետո ժամանակ է մնում հարևանների հետ նարդի խաղալու և սուրճ խմելու համար:
Հենց որ կատարում է անհրաժեշտ առաջադրանքները, նա փորձում է ժամանակ գտնել նաեւ իր հոբբիի համար։ Նա հավաքում է հին, կենցաղային իրեր։ Լիդայի տան մեկ սենյակը հատկացված է հնագույն իրերի համար:
«Գյուղական կյանքը հեշտ չէ»,- ասում է Լիդան և պատմում իր ապրած երիտասարդ տարիների մասին: 17 տարեկան գեղեցիկ աղջիկը գրավել է հարևան գյուղի բնակչի ուշադրությունը: Այսպիսով Լիդան դարձել է լրիվ անծանոթ, 9 տարի իրենից մեծ տղամարդու կինը: «Շատ լավ մարդ է, հանգիստ»,- պատմում է նա:
Լիդան ուզում էր սովորել, այս իսկ պատճառով ամուսինը նրան տարավ Երևան և նա նույնպես ընդունվեց բուժքույրական ինստիտուտ։ Հայաստանից վերադառնալուց հետո 30 տարի Վալեում բուժքույր է աշխատել։ Հիմա նա օգնում է համագյուղացիներին։
«Տարբերվող կին չեմ, այստեղ (գյուղում) բոլորն այսպիսին են: Ես սիրում եմ երգեր, բանաստեղծություններ և շատ խոսել: Արաղ և գինի չեմ խմում, բայց կարող եմ լինել թամադա: Արդեն 15 տարի է թամադա եմ»:
Լիդան ունի երկու որդի, երկուսն էլ ապրում են Ռուսաստանում:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.